Ուկրաինական պատերազմի պատկերը

Russia Ukraine War

Ռուսական ուժերը շարունակաբար հրետանային հարվածներ են հասցնում Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող թիրախների ուղղությամբ՝ մարտեր մղելով Օդեսայի ուղղությամբ

Ռուսական կործանիչները շարունակում են հարձակում գործել ուկրաինական դիրքերի վրա: Այստեղ նրանք ցածր են թռչում՝ հակաօդային պաշտպանության կողմից աննկատ մնալու համար: Արդյունքը՝ համատարած ավերածություններն են:

Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող Դոնբասի այս փոքրիկ գյուղում գրեթե ոչ ոք չի մնացել։ Այն այժմ նման է ուրվական բնակավայրի, ուր հնարավոր է հանդիպել միայն զինվորականների: Երբ չկա ռմբակոծում, ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է թվում: Բայց դա միայն թվացյալ է: Հենց այսպիսի վայրերում է ընթանում ուկրաինական պատերազմը։

Այստեղ հատուկենտ մնացած բնակիչներից է Իհորը, ով իր կնոջ հետ բնակվում է Կամիանսկում: Այն Ուկրաինայի Զապորոժժիայի հարավային հատվածում գտնվող վերջին դիրքն է, որին տիրապետում են ուկրաինացիները: Այս փոքրիկ քաղաքը վերջերս անցել էր Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն մեկ ամիս առաջ վերադարձվել է ուկրաինացի զինվորականների կողմից։

Իհորն ասում է, որ նա գնալու տեղ չունի, ուստի գերադասել է մնալ այստեղ։

«Առողջական վիճակն այլևս թույլ չի տալիս մեզ անընդհատ վազել ռումբերի ապաստարան: Նրանք, ովքեր գնացել են, նրանցից ոմանք սրտի հետ կապված խնդիրներ ունեն. կինս, օրինակ, ոտքերի հետ կապված խնդիրներ ունի։ Նրանք, ովքեր մեզ սնունդ են բերում, այն տարածում են շուրջբոլորը։ Եվ ահա մենք այս փողոցում մնացել ենք երկուսով»,- ասում է նա։

Նա ապրում է իր կնոջ՝ Իրինայի հետ: Նրանք նաև ունեն շներ, որոնք վախեցած են մշտական պայթյուններից։ Իրինան ասում է, որ նրանք այստեղ են ապրում արդեն երեք ամիս:

«Ինչպե՞ս ենք մենք ապրում այստեղ: Ռմբակոծության ժամանակ մենք իջնում ենք նկուղ։ Այդպես էլ ապրում ենք։ Պատերազմի և հրետակոծությունների երրորդ ամիսն է արդեն։ Դուրս ենք գալիս, իհարկե, երբ հրետակոծություն չի լինում։ Բայց մենք նկուղում ենք քնում, քանի որ գիշերը պարզ չէ, թե երբ կսկսեն կրակել։ Եվ տնից այստեղ վազելը անվտանգ չէ»:

Այստեղից ոչ հեռու զինվորների խրամատներն են։ Երբ դիրքերը չեն ռմբակոծվում, զինվորականները հետևում են հակառակորդի տեղաշարժին: Այս հրետանային պատերազմում զինվորականները մշտապես գտնվում են խրամատներում, որտեղ անցնում է նրանց առօրյան:

Այստեղ են նաև նրանք առերեսվում պատերազմի դաժան իրականությանը: Զինվորներից մեկը պատմում է, որ այստեղ են թաղված իր ընկերոջ մասունքները. նա զովհել է ռուսական հրթիռի ուղիղ խոցման արդյունքում:

Երբ հրետանին լռում է, թվում է, որ ամեն ինչ խաղաղ է այստեղ, սակայն ամենուրեք չպայթած հրթիռներն ու ավերված մեքենաները հիշեցնում են, որ այստեղ ընթանում է լայնածավալ պատերազմ:

Հոդվածը պատրաստվել է Յան Բոչատի նյութի հիման վրա