Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում ասել է, որ խնդրել է Մոսկվայում հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: Ֆրանցիսկոս Պապը թերթին ասել է, որ պատերազմից մոտ երեք շաբաթ անց է ինքը խնդրել Վատիկանի բարձրաստիճան դիվանագետին ուղերձ հղել Պուտինին հանդիպում կազմակերպելու մասին:
Սակայն իր դիմումին պատասխան նա դեռեւս չի ստացել։
Հովվապետը իտալական Corriere Della Sera-ին նաեւ ասել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Կիրիլ պատրիարքը, որն իր աջակցությունն է հայտնել պատերազմին, «չի կարող դառնալ Պուտինի սպասավորը»:
«Մենք դեռ պատասխան չենք ստացել և դեռ պնդում ենք»,- ասել է Պապը։
Նա հավելել է. «Ես վախենում եմ այն բանի համար, որ Պուտինը չի կարող և չի ցանկանում այս պահին ունենալ այս հանդիպումը: Բայց ինչպե՞ս է հնարավոր շարունակել այսքան դաժանությունը»:
Հռոմի Պապը նաեւ նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրեն ասել է, թե Պուտինը ծրագրում է պատերազմը դադարեցնել մայիսի 9-ին, երբ այս երկիրը նշում է նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ պատերազմը սկսվելուց հետո 85-ամյա հովվապետը աննախադեպ այց էր կատարել Հռոմում Ռուսաստանի դեսպանատուն:
«Ազատություն» ռադիոկայան
Այս հոդվածում օգտագործվել են Reuters-ից և AFP-ից ստացված տեղեկություններ