Ընտանիքում մահվան առիթով սովորաբար հարազատները հավաքվում են սգո արարողության կամ հուղարկավորության համար: Այսօր սակայն այս հավաքները դարձել են խնդրահարույց կորոնավիրուսի համաճարակի արդյունքում, և շատերը ստիպված են հեռակա կերպով ներկա գտնվել սգո արարողությանը և առցանց կիսել վիշտը:
Դրա օրինակներից է Հուդզոնի մի բնակիչ, ով վերջերս կորցրել էր Նյու Յորքում բնակվող իր մորը, ով մահացել էր ոչ կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Նա ցանկացել էր վերջին հրաժեշտը տալ իր ծնողին, սակայն հարազատները համոզել են նրան զերծ մնալ Նյու Յորք գալուց և ապավինել հեռակա առցանց կապին, քանի որ Նյու Յորքն այս օրերին գտնվում է կորոնավիրուսի էպիկենտրոնում: Նրան նման մեծաթիվ հարազատներ են հուղարկավորությանը մասնակցել առցանց Facetime-ի միջոցով:
Նույն իրավիճակն է տիրում նաև մահմեդական ընտանիքներում: Այստեղ դադարել են լվանալ հանգուցյալի մարմինը, որը արարողություն է մահմեդական կրոնում, քանի որ հանգուցյալը կարող է մահացած լինել COVID-19-ից, պատմում է Մինիապոլիսի իմամներից մեկը: Մահմեդական այս արարողությունը փոխարինվում է մեկ այլ արարողությամբ հայտնի որպես թայամում, երբ շորով փաթաթված հանգուցյալի մարմինը պատում են հողով կամ փոշով:
Եկեղեցին ևս ընդգրկվում է համավարակի դեմ հոգևոր պայքարում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցած ամիս իր աղոթքի խոսքն էր հղել առաջնագծում կորոնավիրուսի դեմ պայքարողներին: Այսօր բոլոր կրոնական արարողությունները փոփոխության են ենթարկվել համավարակի պատճառով ու նույնպես տեղափոխվել առցանց տիրույթ: Մարդիկ միասին ինտերնետային տարբեր հարթակների միջոցով կիսում են կորստի վիշտը, պատմում տարբեր պատմություններ հանգուցյալի մասին, առցանց միասին աղոթում և սգում կորստի համար:
Facebook Forum