Ֆինլանդիան առաջիկա երկու ամսում կարող է անդամակցել ՆԱՏՕ

Երկրի պաշտպանության նախարարը հավելել է, որ «ֆինները հիասթափված են» Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը կարծում է, որ հնարավոր է, որ իր երկիրն առաջիկա երկու ամսվա ընթացքում որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին։

Այս մասին Կայկոնենն ասել է իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։

«Տասնամյակներ շարունակ Ֆինլանդիայի ժողովրդի աջակցությունը ՆԱՏՕ-ին կազմում էր մոտ 20 տոկոս»,- ասաց նա։ «Այժմ տրամադրությունները փոխվել են, այն էլ կտրուկ։ Սուրբ Հարության տոներից հետո խորհրդարանը կսկսի քննարկումները։ Իսկ վերջնական որոշումը կարող է կայացվել մինչև մայիսի վերջ»։

Նախարարը նշել է, որ, իր կարծիքով, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումը կարող է ներկայացվել մինչև ամառվա սկիզբ։

Նախարարը հավելել է, որ «ֆինները հիասթափված են» Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից և «պետք է հարմարվեն» նոր իրականությանը։