Նյու Յորքի մետրոյում հրաձգության հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել 

Կասկածյալին հաջողվել է փախչել

Բրուքլինի Նյու Յորքի մետրոյում այսօր տեղի է ունեցել հրաձգություն 36-րդ փողոցի և 4-րդ պողոտայի մոտ գտնվող կայարանում։

Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ կրակոցները տեղի են ունեցել առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում։ Առնվազն 5 մարդ հրազենային վիրավորում է ստացել: Նրանցից մեկն այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս պահին հայտնի է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել ոչ թե բուն մետրոյի կայարանում, այլ ժամանող գնացքում։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաընկերությունը, ծխային ռումբը պայթել է գնացքի վագոններից մեկի ներսում՝ կրակոցների ժամանակ կամ այն դադարեցնելուց հետո։

Ոստիկանությունից հայտնել են, որ կակ արձակող կասկածյալին հաջողվել է հեռանալ հանցագործքության վայրից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կրում էր հակագազ և նարնջագույն համազգեստ, որը սովորաբար կրում են շինարարները։

Դեռևս պարզ չէ, թե քանի կասկածյալ կա այս գործի շրջանակում։

Հանցագործության վայրում են ոստիկաններն ու անվտանգության այլ աշխատակիցներ։ Հետաքննչական գործողությւոնները շարունակվում են:

Նյու Յորքի ոստիկանությունը կարծում է, որ իրավիճակը փոխվում է, և որ դեռևս հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել կատարվածի մասին։

Նախագահ Բայդենը և Նյու Յորքի քաղաքապետը տեղեկացվել են տեղի ունեցածի մասին։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա