Մատչելի հղումներ

Այդահո նահանգի դպրոցում 3 մարդ է վիրավորվել հրաձգության արդյունքում 


Դպրոցական մի աղջիկ կրակել է երկու աշակերտների և դպրոցի աշխատակիցներից մեկին, որից հետո նրան զինաթափել է ուսուցչուհին

Այդահոյում վեցերորդ դասարանցին ատրճանակ է բերել դպրոց և կրակել երկու աշակերտների և դպրոցի աշխատակցի ուղղությամբ, որից հետո նրան զինաթափել է ուսուցչուհին, հայտնել են տեղական իշխանությունները:

Միջադեպից տուժածները ստացել են հրազենային ոչ մահացու վնասվածք, տեղեկացրել են տեղական իշխանությունները մամուլի ասուլիսի ընթացքում:

Ջեֆերսոնի մարզի շերիֆ Սթիվ Անդերսոնն ասել է, որ աշակերտուհին ուսապարկից հանել է ատրճանակը և մի քանի կրակոց արձակել դպրոցի ներսում և դրսում:

Ուսուցչուհուն հաջողվել է զինաթափել աղջկան և պահել նրան մինչև իրավապահների ժամանումը, որոնք էլ բերման են ենթարկել հրաձգության մեղավորին:

Բոլոր երեք անձինք վիրավորվել են վերջույթների շրջանում:

Իշխանությունները ուսումնասիրում են հարձակման դրդապատճառները և փորձում պարզել, թե որտեղից է աղջիկը վերցրել ատրճանակը:

Ուսանողները տարհանվել են մոտակա ավագ դպրոցի տարածք, որը գտնվում է Յելոսթոն ազգային պարկից մոտ 150 կմ հարավ-արևմուտք:

Այդահոյում սա երկրորդ նման դպրոցական միջադեպն է:

Facebook Forum

XS
SM
MD
LG