Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը ուրբաթ օրը հրթիռակոծության է ենթարկվել։ Հաղորդվում է տասնյակ զոհերի մասին. նախնական տվյալներով նրանց թիվը մոտ 30 է, իսկ մոտ 100 մարդ վիրավորվել է։
Կրամատորսկը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ: Հարվածի պահին կայարանում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են եղել, ովքեր փորձում էին տարհանվել:
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն ի սկզբանե հայտարարել է, որ հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով։ Դատելով հրթիռի բեկորների հրապարակված լուսանկարներից, ըստ ամենայնի, խոսքը մեկ այլ հրթիռի՝ «Տոչկա-Ու»-ի մասին է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին այնուհետև գրել է, որ հարվածը հասցվել է հենց այս հրթիռով։ Նա հարձակման մեջ մեղադրել է ռուսական զորքերին։
Հրթիռի բեկորի վրա տեսանելի է «Երեխաների համար» մակագրությունը։
Դոնեցկի անջատողականներն իրենց հերթին պնդում են, որ հարվածը հասցրել են ուկրաինական զորքերը։
Ուկրաինան ունի «Տոչկա-Ու» հրթիռային համակարգեր: Conflict Intelligence Team-ի փորձագետները պարզել են, որ ռուսական կողմը նույնպես օգտագործոմ է այդ հրթիռները այս պատերազմում ի հակառակ իրենց պնդումների, որ Ռուսաստանը չունի նման հրթիռներ: