Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Անատոլի Չուբայսը հեռացել է  Ռուսաստանից

Արխիվային լուսանկար, հանդիպում Նովո-Օգարևոյի նախագահական նստավայրում, 7 նոյեմբերի, 2016թ.

Ըստ հրապարակման՝ պաշտոնյան հրրաժարական է տվել՝ իր անհամաձայնությունը հայտնելով Ուկրաինա ռուսական ներխուժման կապակցությամբ

Նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից Չուբայսի հրաժարականի մասին հայտնում է նաեւ պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի։

Եթե հրաժարականը հաստատվի, ապա Չուբայսը կդառնա ամենաբարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան, ով հրաժարական է տվել ուկրաինական պատերազմի պատճառով։

Forbes ամսագրին հաջողվել է զանգահարել Չուբայսին, բայց նա, լսելով իր հեռացման մասին հարցը, անջատել է հեռախոսը:

«Կոմմերսանտ» թերթի վկայությամբ, Չուբայսը իր կնոջ հետ գտնվում է Ստամբուլում: Դրա մասին են վկայում նաև ռուսակակն այլ լրատվամիջոց РБК-ի աղբյուրները:

Մարտի 19-ին Ռուսասատնում արգելված Facebook սոցիալական ցանցի իր էջում Անատոլի Չուբայսը նախկին վարչապետ Եգոր Գայդարի հիշատակին նվիրված գրառման մեջ գրել է. «Ռուսաստանի ապագայի մասին մեր քննարկումներում ես միշտ չէ, որ համաձայն էի նրա հետ։ Բայց թվում է, որ Գայդարը ինձանից լավ էր հասկանում ռազմավարական ռիսկերը, և ես սխալվեցի»: Շատերն այս գրառումը կապել են պատերազմի հացում իր անհամաձայնության հետ:

66-ամյա Չուբայսը եղել է առաջին փոխվարչապետը, ֆինանսների նախարարը և նախագահ Բորիս Ելցինի օրոք նախագահի վարչակազմի ղեկավարը: Նա 1990-ականների սկզբին ռուսական ձեռնարկությունների սեփականաշնորհման առանցքային դեմքերից և գաղափարախոսներից էր։

Բորիս Ելցինի վարչակազմի նախկին ղեկավար Վալենտին Յումաշևը պնդում է, որ 1997 թվականին Չուբայսի մոտ միտք է ծագել Վլադիմիր Պուտինին աշխատանքի տեղավորել վարչակազմում, որից հետո Սանկտ Պետերբուրգից Պուտինը տեղափոխվել է Մոսկվա։

Նա, իբր, իրեն խորհուրդ է տվել Յումաշևին որպես վստահելի անձնավորություն։

Մեկ տարի անց Ելցինը Պուտինին նշանակեց Դաշնային անվտագության ծառայության ղեկավար, ապա՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ դրանից հետո՝ վարչապետ։ Այս պաշտոնում Պուտինը նախագահի պաշտոնակատար դարձավ Ելցինի հրաժարականից հետո։

Հոդվածը մասամբ պատրաստվել է «Ազատություն» ռադիոկայանի նյութի հիմնա վրա