Սպիտակ տուն. «Մենք շահագրգռված չենք ներքաշվելու երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»

Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Ուկրաինայի երկրնքում ստեղծել ոչ թռիչքային գոտի

ԱՄՆ-ը չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ, կոչ էր արել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ռեժիմ սահմանել։

Փսակին նշել է, որ Վաշինգտոնի մերժումը կապված է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի հետ։

«Ինչպես նախկինում ենք ասել՝ ոչ թռիչքային գոտին մեզանից և ՆԱՏՕ-ից կպահանջի պոտենցիալ ռուսական ինքնաթիռների խոցում: Մենք շահագրգռված չենք ներքաշվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ», - ասաց նա:

Միևնույն ժամանակ, Փսակին պարզաբանել է, որ ԱՄՆ-ը տարբերություն չի տեսնում Ուկրաինայում մարդասիրական և ռազմական ոչ թռիչքային գոտիների միջև, քանի որ երկու տարբերակներն էլ կհանգեցնեն հակամարտության հետագա սրմանը։