ՄԱԿ-ի գնահատականով քաղաքացիական անձանց մահերի իրական թիվն ավելի մեծ է. անճշտությունը կապված է ռազմական գործողությունների գոտուց տեղեկատվության ստացման դժվարության հետ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) երկուշաբթի հայտարարել է, որ հաստատել է Ուկրաինայում մարտի 13-ի դրությամբ առնվազն 636 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 46 երեխաների մահվան փաստը:
Այնուամենայնիվ, կառույցը նշում է, որ իրական թվերը շատ ավելի բարձր են: Այս առումով այն մատնանշում է տեղեկության տրամադրամ ուշացումները և ստուգելու անհնարինությունը այն շրջաններից, որտեղ ընթանում են ինտենսիվ մարտեր, մասնավորապես՝ Խարկովից և Մարիուպոլից: