Ղազախական ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան

Air Astana-ն նշել է, որ դա պայմանավորված է կոմերցիոն թռիչքների ապահովագրության դադարեցմամբ։

Ղազախական Air Astana ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան և ՌԴ-ի տարածքով։

Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Air Astana-ն ափսոսանքով տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնություն և նրա տարածքով առևտրային թռիչքների ապահովագրության դադարեցման պատճառով այս երթուղիով բոլոր չվերթները կդադարեցվեն», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Ավիաընկերությունը շտապ լուծում է այդ հարցերը Ղազախստանի կառավարության հետ՝ թռիչքներն արագ վերականգնելու համար»,- ասված է փաստաթղթում: