Մատչելի հղումներ

Boeing-ը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների հետ համագործակցության դադարեցման մասին


Ընկերությունը դադարեցնում է ռուսական ավիափոխադրողներին պատկանող կամ վարձակալված ինքնաթիռներին պահեստամասերի մատակարարումը և սպասարկումը

Ամերիկյան ինքնաթիռներ արտադրող Boeing ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ դադարեցնում է ռուսական ավիաընկերություններին պահեստամասերի մատակարարումը, տեխնիկական սպասարկումը և աջակցությունը, ինչպես նաև իր հիմնական գործունեությունը Մոսկվայում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, գրում է Ռոյթերս գործակալությունը:

«Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, մեր թիմերը կենտրոնացած են տարածաշրջանային գրասենյակներում մեր ընկերների անվտանգությունը պահպանելու վրա», - ասել է Boeing-ի ներկայացուցիչը:

Հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Boeing-ը հայտարարեց, որ դադարեցնում է Մոսկվայի ուսումնական կենտրոնի աշխատանքը և ժամանակավորապես փակում իր գրասենյակը Կիևում:

XS
SM
MD
LG