Հայաստանը կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկելու համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ

«Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ գործակալությունը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ-ին, ուր մասնավորապես ասված է. «Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են»:

Ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը նշել է.

«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»: