Քանի որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա ուժեղանում է, հարյուր հազարավոր ուկրաինացիներ շարժվում են դեպի Եվրամիության սահմաններ՝ ապաստան փնտրելով անդամ երկրներում, այդ թվում՝ Հունգարիայում
Հունգարիայի և Ուկրաինայի միջև սահմանային այս կամուրջը խորհրդանշական է: Հենց այստեղ էր, որ վերջին խորհրդային զինվորը լքեց Հունգարիան երեք տասնամյակ առաջ՝ անցնելով այն ժամանակվա ԽՍՀՄ-ի, այժմ՝ անկախ Ուկրաինայի տարածք:
Դա շատերի համար նշանավորեց Կենտրոնական Եվրոպայում Ռուսաստանի տիրապետության ավարտով, որը շատերի կարծիքով մեկընդմիշտ կլինի:
Այսօր, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հարյուր հազարավոր մարդկանց ստիպել է փախչել Հունգարիա այս սահմանով: «Ամերիկայի Ձայն»-ը հանդիպեց մի խմբի, որի մեջ էր 31-ամյա մայր Յանան, ով իր երեխաների հետ փախել էր Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքից: Նա ցույց է տալիս այն տան ուղղությամբ, որը լքել է, և գուցե այլևս չի տեսնի:
Ժանան չի հայտնել իր ազգանունը և խնդրել է ցույց չտալ իր դեմքը։ Մյուսները դեմ չէին բացահայտելու իրենց ինքնությունը:
Մեկ այլ փախստական՝ Մարթա Կոտեկը, պատմում է, թե ինչպես էր ընդամենը մի քանի օր առաջ նորմալ կյանք վարում՝ որպես առաքման մենեջեր արևմտյան Ուկրաինայի Լվով քաղաքում: Ձեր երկրի մայրաքաղաքն այսօր ռմբակոծության տակ է, դա սարսափելի է: Եվրոպայի կենտրոնում, 21-րդ դարում, դա անհավանական է, ասում է նա:
Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 մարդ է ժամանել այստեղ՝ Հունգարիա, իսկ հարյուր հազարավոր փախստականներ հեռացել են այլ երկրներ, հատկապես Լեհաստան: Թվերն արագորեն աճում են:
Յանան հուսով է, որ աշխարհը, ներառյալ Ռուսաստանի ժողովուրդը, չի մոռանա սովորական ուկրաինացիների տառապանքների մասին: Մենք աղաչում ենք ամբողջ աշխարհին, որ օգնի մեզ, որովհետև սա մեր հողն է, սա մեր երկիրն է, մենք չենք ուզում որևէ տեղ տեղափոխվել, մենք ուկրաինացի ենք, մենք 44 միլիոնանոց ընտանիք ենք և խնդրում ենք ռուս ժողովրդին գնալ այստեղից, ասում է Յանան՝ կոչ անելով մարդկանց դուրս գալ փողոցներ՝ բողոքի ձայն հնչեցնելու համար:
Հենց այն պահին, երբ Ռուսաստանը սկսեց իր հարձակումը Ուկրաինայի վրա, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղմացրեց Հունգարիայի խիստ միգրացիոն քաղաքականությունը՝ ասելով, որ իր երկիրը ուկրաինացի փախստականներին «արագ և արդյունավետ» օգնություն կցուցաբերի:
Տեղական իշխանությունները ստեղծել են ընդունելության կենտրոններ և ժամանակավոր կացարաններ: Պետական ֆինանսավորմամբ օգնության կազմակերպությունները տրամադրում են պարենային փաթեթներ, իսկ բարեգործական կազմակերպությունները նվիրատվություններ են հավաքում ողջ Հունգարիայում: Age of Hope հիմնադրամի ներկայացուցիչ Աքոս Թոֆը պատմում է, որ իր հիմնադրամը հավաքել է առաջին անհրաժեշտության առարկաներ ու սննդամթերք ուկրաինացի փախստականների համար:
Ներխուժման ինտենսիվության և բռնությունն աճի պարագայում, անվտանգ ճանապարհորդությունը փախստականների համար գնալով էլ ավելի է դժվարանում: Նրանք օրերով սպասում են սահմանը հատելուն: Ընդամենը մի քանի օր առաջ սա անվտանգ ճանապարհներից մեկն էր, բայց իրադրությունն արագորեն փոխվում է:
Հոդվածը պատրաստվել էԳաբոր Անցինի և Ջոն Սփայերի նյութի հիման վրա