Disney-ը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում

Պատճառը, ըստ ընկերության, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան է

Walt Disney ընկերությունը դադարեցնում է իր բոլոր ֆիլմերի ցուցադրումը ռուսական կինոթատրոններում՝ ի նշան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։

«Հաշվի առնելով Ուկրաինա չհրահրված ներխուժումը և ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք կասեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները ռուսական կինոթատրոններում», - ասվում է ընկերության ներկայացուցիչների հայտարարության մեջ: «Մենք հետագա բիզնես որոշումներ կկայացնենք՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով փախստականների ճգնաժամի ծավալները, մենք աշխատում ենք քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ՝ փախստականներին հրատապ օգնություն և մարդասիրական այլ աջակցություն ցուցաբերելու համար»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան կես միլիոն մարդ լքել է Ուկրաինան ռուսական ներխուժման սկզբից ի վեր։

Disney-ը դարձել է առաջին խոշոր դիստրիբյուտորը, որը դադարեցրել է ֆիլմերի ցուցադրումը Ռուսաստանում։ Կորպորացիայի մեջ մտնում են Pixar անիմացիոն ստուդիան, Marvel կինոստուդիան, 20th Century Studios-ը, Searchlight Pictures-ը և Lucasfilm-ը, որը ֆիլմեր է ստեղծում Star Wars կինոշարքը: