Ի՞նչ է երջանկությունը՝ հարցումներ Երեւանում եւ Վաշինգտոնում

Երջանկության նման նուրբ ոլորտում թվերն իրենց հերթին, իսկ իրական մարդկանց զգացմունքները՝ իրենց

Երջանկության միջազգային օրը լավ առիթ է խոսելու հայերիս երջանկության մասին: Հետազոտություններից մեկի համաձայն, Հայաստանն աշխարհում 121-երրորդ տեղն է զբաղեցնում, մինչդեռ Միացյալ Նահանգները 13-երորդն են, իսկ Դանիան, որպես ամենաերջանիկ երկիր, գրավում է առաջին հորիզոնականը: Իսկապե՞ս հայերը մյուսներից պակաս երջանիկ են եւ ո՞րն է իրական երջանկությունը:

Your browser doesn’t support HTML5

Երջանկությունը՝ Հրաչյա Թաշչյանի աչքերով

Փորձառու դիվանագետ Հրաչյա Թաշչյանի կարծիքով, երջանկությունը կախված չէ ազգային պատմության կամ անցյալի հետ.

«Դու կարող ես կրել ամբողջ պատմական հիշողության բեռը ու լինել երջանիկ»:

Թաշչյանի խոսքով, երջանկության հիմքը սերն է:

Երեւանի եւ Վաշինգտոնի փողոցներում անց կացրած մեր հարցումների արդյունքներն իրականում միմյանցից գրեթե չէին տարբերվում:

Your browser doesn’t support HTML5

Երջանկությունը՝ ԱՄՆ-ի բնակիչների աչքերով

Ռիչարդ Ռամիրեզի համար երջանկությունն իր թոռնիկներն են.

«Իրական երջանկություն է, երբ ես թոռնիկներիս հետ զբոսնում, պատմություններ եմ նրանց պատմում, երբ աչքերիս առաջ նրանք մեծանում են»:

Իրական երջանկություն է, երբ ես թոռնիկներիս հետ զբոսնում, պատմություններ եմ նրանց պատմում, երբ աչքերիս առաջ նրանք մեծանում են

Քրիսթին Փեյջի համար երջանկությունն իր ընտանիքն է.

«Երջանկությունն ինձ համար այս երկուսն են ու ամուսինս»:

Նույն կարծիքին է Մասաչուսեթսից Վաշինգտոն ժամանած Մերի Ջոնսոնը.

«Ինձ համար երջանկությունն ընտանիքս է՝ տղաներս ու ամուսինս: Տեսնել նրանց ուրախ եւ առողջ՝ հենց սա է երջանկությունը»:

Հասմիկ Սարգսյանի կարծիքով, երջանկությունը ոչ թե ինչ է, այլ՝ ով

Սերն ու ընտանիքը հիմնական երջանկության աղբյուրն են նաեւ հայաստանցիների համար, որոնցից մեկը Մովսես Եղիկյանն է.

«Երջանկությունն ինձ համար սեր գտնելն ու երջանիկ ապագա ունենալն է»:

Միքայել Մխիթարյանի համար երջանկություն է, երբ շրջապատված ես մարդկանցով, ովքեր քեզ հասկանում ու սիրում են:

Your browser doesn’t support HTML5

Երջանիկ երեւանցիները

Հասմիկ Սարգսյանի կարծիքով, երջանկությունը ոչ թե ինչ է, այլ՝ ով, իսկ Պայծառ Ներսիսյանի երջանկությունը խաղաղությունն ու ներդաշնակությունն է:

Your browser doesn’t support HTML5

Ռոբերտ Ամիրխանյանը երջանկության մասին

Անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երջանկությունն ավելի փիլիսոփայորեն է մոտենում.

«Երջանկությունն իր նկարագիրը ունի, իր պատկերները ունի: Երջանիկ մարդը ներդաշնակ է իր հետ»:

Հայաստանի առաջին արտգործնախարար, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի համար երջանկությունն այն է, որ երեխաները լուսավոր ապագա ունենան.

«Երջանկությունն այն է, որ մեր երեխաները ապրեն նորմալ աշխարհում, նորմալ մարդկության մեջ եւ նորմալ Հայաստանում»:

Your browser doesn’t support HTML5

Րաֆֆի Հովհաննիսյանի երջանկության բանաձեւը

Իսկ ի՞նչ են մտածում երջանկության մասին իրենք՝ երեխաները: Փոքրիկ Հայկի երջանկության բանաձեւը պարզ եւ ճշմարիտ է.

«Երջանկությունը ինձ համար նա է, որ բոլորը լինեն երջանիկ ու առողջ»:

Երջանկությունն իր նկարագիրը ունի, իր պատկերները ունի

Թենիսի վարպետ կապ հագուստի դիզայներ դառնալ ցանկացող Քեթրինի երջանկություն է արեւոտ օրը ընտանիքի հետ զբոսնելը: Լիամ Ֆոլիի համար երջանկությունը ընտանիքի եւ ընկերների հետ լինելն ու սպորտով զբաղվելն է:

Your browser doesn’t support HTML5

Երեխաների երջանկության բանաձեւը

Երեխաներից ոմանք, սակայն, լիակատար երջանկության համար ավելի լուրջ պահանջներ ունեն: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի տասնամյա դուստր Սյունեն իր կյանքի ամենաերջանիկ օրերից է համարում Հայաստան այցելությունը: Սյունեն ցանկանում է ԱՄՆ-ի կոնգրեսական դառնալ:

Սյունեն ցանկանում է ԱՄՆ-ի կոնգրեսական դառնալ

Ինչո՞ւ՝ որպեսզի աջակցի Հայաստանին եւ ընդունի Հայոց ցեղասպանությունը:

Սյունեի յոթնամյա եղբայր Արտաշեսն էլ ցանկանում է նախագահ դառնալ, սակայն, ոչ թե ԱՄՆ-ի, այլ՝ Հայաստանի:

Որպես նախագահ Արտաշեսը նախատեսում է Հայաստանը բարգավաճման հասցնել եւ հետ վերադարձնել հայկական պատմական հողերը:

Your browser doesn’t support HTML5

ՀԱՏՎԱԾՆԵՐ. Ի՞նչ է երջանկությունը

Սյունեն եւ Արտաշեսը կասկած չունեն, հայերը՝ երջանիկ ազգ են, որովհետեւ սերտ կապված են իրենց բարեկամների եւ ընտանիքների հետ: