Մեկ ամիս Գյումրում կամավոր աշխատող ամերիկահայ Էշլի Դեվիդը մեզ պատմեց Գյումրիում անցակացրած օրերի, կամավորական գործերի և իր գտած նոր, հարազատ, հայկական ընտանիքի մասին։
ԲԼՈԳ
Երկուշաբթի 23 Դեկտեմբեր 2024
Դեռ անցած դարասկզբից Գյումրին տեսել և ճանաչել է կամավորներին, որոնք ամերիկյան որբանոցում խնամում էին ցեղասպանությունից փրկված հայ որբերին։ Այսօր էլ «Դեպի Հայք» և «Հայ կամավորների միություն» կազմակերպությունների միջոցով բազմաթիվ կամավորներ գալիս են Հայաստան կամավորական աշխատանքներ կատարելու։