Եմենի անվտանգության պաշտոնյաները տեղեկացնում են, որ մոտոցիկլետով սլացող երկու կանանցից մեկը Թաեզ քաղաքում կիրակի օրը կրակ է բացել ուսուցչի ավտոմեքենայի ուղղությամբ՝ սպանելով Եմենի Շվեդական հաստատության լեզվաբանական դպրոցի փոխտնօրենին։
Որեւէ մեկը կամ որեւէ կազմակերպություն իր վրա դեռեւս չի վերցրել հարձակման պատասխանատվությունը, սակայն ինչպես տեղի պաշտոնատար անձինք են ասում են, թե այն հավանաբար ալ-Քաիդայի ՝՝ձեռքի գործն է՛՛։
Դրանից երեք օր առաջ Եմենի Հոդեյդա քաղաքից առեւանգվել էր մեկ այլ՝ շվեդերեն լեզվի ուսուցչուհի։ Վերջինիս մասին մինչ այժմ չկա որեւէ տեղեկություն, հայտնի չեն նաեւ առեւանգման դրդապատճառները։
Նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին անցյալ տարի ու հանգեցրել նախագահի հրաժարականին, Եմենում քաոսային իրավիճակը շարունակվում է։ Այս իրավիճակից օգտվելով՝ ալ-Քաիդան կարողացել է մի քանի քաղաք վերցնել իր վերահսկողության ներքո։