Եմենում կիրակի օրը ամերիկացի ուսուցիչ Ջոել Ստրումի սպանության համար պատասխանատվություն են ստանձնել մահմեդական զինյալները, որոնք մեղադրել են հրազենային հարձակման զոհ դարձած ամերիկացուն քրիստոնեություն տարածելու մեջ:
«Միջազգային վերապատրաստման և զարգացման կենտրոն» դպրոցը, որտեղ դասավանդել է Ստրումը, հերքել է վերջինիս կողմից քրիստոնեություն քարոզելու մասին տարածված լուրերը:
Դեռևս հայտնի չէ, արդյոք այս սպանությունն իրականացրած զինյալները կապեր ունեն «ալ-Քայիդա»-ի հետ:
Հիշեցնենք, որ Եմենի Թաեզ քաղաքում մոտոցիկլետով անցնող երկու կանանցից մեկը կիրակի օրը կրակ է բացել ամերիկացի ուսուցչի ավտոմեքենայի ուղղությամբ՝ սպանելով վերջինիս:
Նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին անցյալ տարի ու հանգեցրել նախագահի հրաժարականին, Եմենում ստեղծվել է քաոսային վիճակ, որից օգտվելով՝ «ալ-Քայիդա»-ն կարողացել է վերահսկողություն հաստատել մի քանի քաղաքի նկատմամբ։