Մատչելի հղումներ

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը խոստանում է հեռանալ երկրից



Այս հայտարարությամբ Սալեհը հանդես է եկել ոստիկանության կողմից ընդդիմության 9 ցուցարարների սպանությունից հետո։
Բանակային ուժերը շաբաթ օրն էին կրակ արձակել հակակառավարական ցույցի մասնակիցների ուղղությամբ, ովքեր մայրաքաղաք Սանաա էին հասել` Թաիզ քաղաքից 4 օր շարունակ քայլելով։ Հիվանդանոցներից տեղեկացնում են, որ մոտ 2ՕՕ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։


Տեղ հասած ցուցարարներին էին միացել մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ, ովքեր պահանջում են, որ իր իշխանությունը պահելու փորձերի արդյունքում հարյուրավոր ցուցարարների սպանության համար Սալեհը կանգնի դատարանի առջեւ։


Հիշեցնենք, որ 1Օ ամիս տեւած անհանգստությունների եւ բախումների արդյունքում Սալեհը ստիպված եղավ ընդունել փետրվար ամսին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո 33-ամյա իր իշխանությունից հրաժարվելու առաջարկը՝ փոխարենը ստանալով անձեռնմխելիության իրավունք։
Շաբաթ օրվա բախումներից հետո Սալեհը, առանց ժամկետներ նշելու, հայտարարեց, թե մամուլի ու ժողովրդի տեսադաշտից հեռու մնալու համար մեկնելու է Միացյալ Նահանգներ։








XS
SM
MD
LG