Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի առողջական խնդիրներն այնքան լուրջ են, որ Սաուդյան Արաբիայում անցկացվող բուժումից հետո մոտ ապագայում նրա վերադարձը հայրենիք քիչ հավանական է։
Էր Ռիադում Եմենի պաշտոնատար անձանցից մեկը շաբաթ օրը «վատ» է նկարագրել Սալեհի առողջական վիճակը՝ ասելով, որ նա շնչառության հետ կապված խնդիրներ ունի։
Եմենի վերլուծաբաններից մեկի համաձայն, ստացված վնասվածքներից Սալեհին բուժելու նպատակով կատարված վիրահատությունները հաջող են եղել, սակայն ենթադրել է, որ նրա ապաքինվելու համար կարող են ամիսներ պահանջվել։
Նախագահ Սալեհի տասնյակ հազարավոր կողմնակիցներ ուրբաթ օրը ողջունել են վերակենդանացման բաժնից նախագահի դուրս գրվելու մասին լուրերը։
Երկրի մայրաքաղաք Սանայում ցուցարարների մեկ այլ խումբ պահանջել է վերջ տալ նախագահի 33-ամյա պաշտոնավարմանը։