Եմենում կառավարական ուժերի և ընդդիմադիրների մարտիկների միջև երկրի գլխավոր երրորդ քաղաքում տեղի ունեցած բախումների զոհ է գնացել առնվազն ինը մարդ:
Այս մասին հաղորդել են Եմենի բժիշկներն ու ակտիվիստները` ասելով, որ երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին հավատարիմ ուժերը հարավային Թայիզ քաղաքի մի քանի շրջանների ուղղությամբ կրակ են բացել հրանոթներից և նռնականետներից:
Ականատեսների համաձայն, ընդդիմադիրների ուժերը պատասխան կրակ են բացել նախագահ Սալեհի ուժերի ուղղությամբ: Նրանք հայտնել են, որ զոհերի թվում կա քաղաքացիական մի քանի անձ, և փոխհրաձգության պատճառով վնասվածքներ է ստացել 40 մարդ:
Կառավարական ուժերը երեքշաբթի երեկոյան մարտեր են վարել ընդդիմադիր ուժերի հետ երկրի մայրաքաղաք Սանայում, որի պատճառով զոհվել է երեք մարդ:
Եմենի նախագահ Սալեհը նախկինում հրաժարվել է ստորագրել Միավորված ազգերի կազմակերպության կողմից սատարվող ծրագիրը, որի համաձայն Սալեհը պետք է իր իշխանությունը փոխանցի տեղակալին` փոխարենը ստանալով դատավարությունից անձեռնմխելիությունից:
Միավորված ազգերի կազմակերպության կողմից սատարվող ծրագիրը ստորագրելու փոխարեն Սալեհը պահանջել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագրի իրականացման միջազգային երաշխիքներ: