Ուկրաինայի ձերբակալված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբանը հայտնել է, որ բժիշկների միջազգային թիմը եզրակացրել է, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի:
Այս շաբաթ Ուկրաինային նախկին վարչապետ Տիմոշենկոյին զննել է արևմտյան պետություններից ժամանած բժշկական փորձագետների խումբը` այն բանից հետո, երբ նա հայտնել է մեջքի հատվածում ցավեր ունենալու և քայլելու կամ կանգնելու անկարող լինելու մասին:
Փաստաբան Սերգեյ Վլասենկոյի համաձայն, Գերմանիայից և Կանադայից ժամանած բժիշկները եկել են նույն եզրակացության՝ հավելելով, որ բժշկական անկախ փորձագետները առաջարկել են Տիմոշենկոյի բուժման միանգամայն այլ մեթոդներ:
«Ինչքանով հասկանում եմ՝ անկախ բժիշկները նշում են բուժման միանգամայն տարբեր մեթոդներ և չեն բացառում նաև վիրահատությունը», - ասել է Տիմոշենկոյի փաստաբանը:
Ուկրաինայի առողջապահության նախարարի համաձայն, Ուկրաինայի բժշիկները համաձայն են օտարերկրյա մասնագետների եզրակացության հետ: Երկրի առողջապահության փոխնախարար Ռայիսա Մոյիսենկոն սակայն լրագրողներին տեղեկացրել է սակայն, որ հիվանդը մինչև հիմա հրաժարվել է բուժօգնությունից: Նա հույս է հայտնել, որ Յուլիա Տիմոշենկոն կկարողանա բժշկական օգնության տարբերակի մասին որոշում կայացնել երկրորդ եզրակացությունը ստանալուց հետո: