Մատչելի հղումներ

Համաշխարհային բանկի նախագահ. «Եվրոպայում պարտքային ճգնաժամը վնաս է հասցնում զարգացող երկրներին»


Համաշխարհային բանկի նախագահ. «Եվրոպայում պարտքային ճգնաժամը վնաս է հասցնում զարգացող երկրներին»
Համաշխարհային բանկի նախագահ. «Եվրոպայում պարտքային ճգնաժամը վնաս է հասցնում զարգացող երկրներին»

Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիքն ասել է, որ Եվրոպայում պարտքային ճգնաժամից տուժող զարգացող երկրներին օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի մշակել օժանդակության նոր ծրագրեր:

Այս հայտարարությամբ Համաշխարհային բանկի նախագահը հանդես է եկել՝ այցելելով Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի աղքատ թաղամասերը, որոնց բնակիչներին օգնություն է տրամադրվում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող աղքատության դեմ պայքարի ծրագրերի շրջանակներում:

Զելիքի համաձայն, եվրոպական պետություններում տեղի ունեցող ճգնաժամի պատճառով ամբողջ աշխարհում, ներառյալ Ֆիլիպինների նման Եվրոպայից հեռու գտնվող պետություններում, բարձրացել է փոխառություններ վերցնելու հետ կապված ծախսերը, նվազել են արժեթղթերի արժեքը և արտահանումից ստացվող եկամուտների ծավալները:

Համաշխարհային բանկի նախագահն ասել է, որ չնայած պարտքային ճգնաժամի լրջության, ինքն այնքան էլ մտահոգված չէ եվրոպական պետությունների ղեկավարների հայտարարություններով, որոնց համաձայն նրանց ավելի շատ ժամանակ է պահանջվում՝ խնդրի համապարփակ լուծումը մշակելու համար:

Զելիքը սակայն շեշտել է, որ Եվրոպայի առաջնորդներին անհրաժեշտ է հնարավորինս արագ գտնել այն ուղղությունը, որը կհանգեցնի մայրցամաքում ծավալված պարտքային ճգնաժամի խնդրի լուծման:

XS
SM
MD
LG