Մատչելի հղումներ

Ռմբակոծությունների ալիք Իրաքում


Իրաքի մայրաքաղաքում և երկրի հյուսիսային մի քանի քաղաքում իրականացված մի շարք ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն 35, վնասվածքներ ստացել՝ մոտ 100 մարդ:

Իշխանությունների համաձայն, հինգշաբթի օրն իրականացված հարձակումների թիրախն են դարձել անվտանգության ուժերի ծառայողները:

Բաղդադում հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում իրականացված բազմաթիվ հարձակումների պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ: Հարձակումներից մեկն ուղղված է եղել երկրի առողջապահության նախարարի ավտոշարասյունի դեմ:

Քիրքուք քաղաքում իրականացված ռմբակոծությունների պատճառով զոհվել է ինը մարդ: Հարձակումներ են իրականացվել նաև Սամառա և Թաջի քաղաքներում:

Հիմնականում շիաներով բնակեցված Իրաքում ահաբեկչական հարձակումների իրականացման համար սովորաբար մեղադրվում են հիմնականում սունի ծայրահեղականները, սակայն այս հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Անցյալ ամիս երկրի ութ քաղաքներում ինքնասպան ահաբեկիչների կողմից գրեթե միաժամանակ իրականացված ռմբակոծությունների պատճառով զոհվել էր 46 մարդ, 200-ը վնասվածքներ էր ստացել: Այս հարձակումներն իրականացվել էին Բաղդադում Արաբական պետությունների լիգայի ղեկավարների գագաթաժողովի նախօրեին:

XS
SM
MD
LG