Չինաստանն ու Վիետնամը կիրակի օրը պարտավորվել են երկու պետությունների միջև Հարավ-Չինական ծովում ծագած տարաձայնությունը լուծել խաղաղ միջոցներով։
Չինաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ, այս համաձայնությունը ձեռք է բերվել Չինաստանի պետական քարտուղարի և Վիետնամի արտգործնախարարի տեղակալի միջև շաբաթ օրը մեկնարկած հանդիպման արդյունքում, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են լուծել վեճը բանակցությունների և խաղաղ խորհրդակցությունների միջոցով։
Որևէ հստակ ծրագրի վերաբերյալ մանրամասներ սակայն չեն ներկայացվել։
Այս ընթացքում Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կիրակի օրն անց է կացվել մոտ 100 մարդու մասնակցությամբ մի ցույց։ Ցուցարարներին իրենց բողոքն են հայտնել վեճը Չինաստանի կողմից սաստկացնելու դեմ։