Մատչելի հղումներ

Վատիկանը փողերի լվացման դեմ պայքարելու հրամանագիր է արձակել


Վատիկանը փողերի լվացման դեմ պայքարելու հրամանագիր է արձակել
Վատիկանը փողերի լվացման դեմ պայքարելու հրամանագիր է արձակել

Վատիկանը ստեղծել է ֆինանսական վերահսկողության նոր գործակալություն և ընդունել նոր կանոնակարգեր` ուղղված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին համապատասխանելու համար:

Այս մասին Հռոմի պապի հրամանագիրը ստորագրվել է չորեքշաբթի օրը` Իտալիայի կառավարության կողմից Վատիկանին պատկանող ֆինանսական միջոցներից 30 միլիոն դոլարը բռնագրավելուց և Վատիկանի բանկի նախագահ Էտտորե Գոտտի Տեդեսկիի և գործադիր տնօրեն Պաոլո Չիպրիանիի նկատմամբ միջազգային ֆինանսական կանոնակարգերը խախտելու պատճառով քրեական գործ հարուցելուց երեք ամիս անց:

Տդեսկիին և Չիպրիանիին մեղադրում են տեղեկատվության բացահայտման մասին օրենքները խախտելու մեջ, սակայն նրանք հերքում են այդ մեղադրանքները:

Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով, որ ֆինանսական նոր կանոնակարգերի վերաբերյալ Հռոմի Բենեդիկտոս XVI պապի հրամանագիրը չի առնչվում այս գործով հետաքննության հետ:

XS
SM
MD
LG