Մատչելի հղումներ

Հռոմի Պապը արգելելու է փողերի լվացումը Վատիկանում


Հռոմի Պապը արգելելու է փողերի լվացումը Վատիկանում
Հռոմի Պապը արգելելու է փողերի լվացումը Վատիկանում

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը հինգշաբթի օրը ստորագրելու է հրամանագիր, որով արգելելու է Վատիկանում փողերի լվացման հետ կապված բոլոր գործարքները` առավել թափանցիկ դարձնելով Վատիկանի ֆինանսական գործունեությունը:

Մի քանի ամիս առաջ Իտալիայի կառավարությունը բռնագրավել է Վատիկանին պատկանող ֆինանսական միջոցներից 30 միլիոն դոլար և հետքննություն է սկսել Վատիկանի բանկի նախագահ Էտտորե Գոտտի Տեդեսկիի նկատմամբ` միջազգային ֆինանսական կանոնակարգերը խախտելու պատճառով:

Վատիկանի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Պապի հրամանի արդյունքում Վատիկանի գործունեությունը համապատասխանացվելու է Եվրամիության և միջազգային այն չափանիշներին, որոնք նախատեսված են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորելու համար:

XS
SM
MD
LG