ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսն ընդունել է Ռուսաստանի իր գործընկերոջը:
Չորեքշաբթի օրը Պենտագոնում կայանալիք հանդիպումների ընթացքում նախարար Գեյթսը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը քննարկելու են մի շարք խնդիրներ` ներառյալ հակահրթիռային պաշտպանությանը, միջուկային սպառազինության վերահսկողությանը և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Սպասվում է, որ նախարարները կստորագրեն պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր և կքննարկեն իրենց երկրներում պաշտպանության ոլորտում բյուրոկրատական դրսևորումների դեմ ուղղված բարեփոխումների ընթացքը:
Հանդիպումների անցկացման նախօրեին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտնել է Ռուսաստանի «Ինտերֆաքս» գործակալությանը, որ նոր պայմանագրի շրջանակներում միջուկային զինանոցը արդիականացնելու ուղղությամբ Մոսկվայի կողմից իրականացվող աշխատանքները ԱՄՆ-ի համար վտանգ չեն ներկայացնում:
Նախարար Գեյթսը նշել է, որ պայմանագրի շրջանակումներում իրականացվող արդիականացման ծրագրերը «միանգամայն օրինական են», և ապագայում ԱՄՆ-ը նման աշխատանքներ կիրականացնի:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, չնայած որոշ ոլորտներում երկու երկրների միջև առկա է մրցակցությունն, նրանք համագործակցում են կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ: