Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ուժգին փոթորիկների պատճառով զոհվել է առնվազն 17 մարդ


ԱՄՆ-ում երկու օրվա ընթացքում ուժգին փոթորիկներին զոհ է գնացել առնվազն 17 մարդ։

Ալաբամա հարավային նահանգի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ նահանգում փոթորիկների և մրրկահողմերի պատճառով զոհվել է յոթ մարդ։ Նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Օքլահոմա և Արքանզաս նահանգներում փոթորիկներին զոհ է գնացել տասը մարդ։

Մրրկահողմեր են ուրբաթ օրը տեղի ունեցել նաև Միսսիսիպի նահանգում, որի մարզերից 14-ում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

ԱՄՆ-ի Օդերեւութաբանության ազգային ծառայության համաձայն, մրրկահողմերի հնարավորության մասին նախազգուշացում է տարածվել նաև Ջորջիա նահանգի որոշ մասերում, քանի որ փոթորիկը շարժվում է դեպի արևելք։ Սպասվում է, որ փոթորիկները Քանզասից կշարժվեն դեպի Միսիուրի և Իլինոյս նահանգներ։

XS
SM
MD
LG