ԱՄՆ-ի 37 նահանգներում այսօր ընտրում են նահանգապետերին, և նահանգների մեծ մասում Հանրապետական կուսակցության թեկնածուները համարվում են առաջատար:
Հանրապետականները, ովքեր արդեն իսկ զբաղեցնում են այդ պաշտոնը 23 նահանգում, հավանաբար կհաղթեր ևս վեց նահանգներում:
Երեքշաբթի օրը նահանգապետի ընտրություններն ընթանում են ԱՄՆ-ի ամենամարդաբնակ և քաղաքական տեսանկյունից կարևոր նահանգներում` այդ թվում Կալիֆորնիայում, Ֆլորիդայում, Օհայոյում, Փենսիլվանիայում և Տեխասում:
Նորընտիր նահանգապետերին անհրաժեշտ կլինի ձևափոխել կոնգրեսական և տեղական ընտրատարածքները` հիմք ընդունելով 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալները: Այլ կարևորագույն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատեն նոր նահանգապետերը, աճող գործազրկությունն ու բյուջեի պակասորդն են: