Մատչելի հղումներ

Հաղթանակի հասնելու համար դեմոկրատներին անհրաժեշտ է կողմնակիցների ակտիվ մասնակցությունը


Հաղթանակի հասնելու համար դեմոկրատներին անհրաժեշտ է կողմնակիցների ակտիվ մասնակցությունը
Հաղթանակի հասնելու համար դեմոկրատներին անհրաժեշտ է կողմնակիցների ակտիվ մասնակցությունը

ԱՄՆ-ում հաջորդ շաբաթ կայանալիք ընտրությունների նախօրեին նախագահ Օբաման կոչ է արել Դեմոկրատական կուսակցությանը սատարող ընտրողներին առավել մեծ ակտիվություն ցուցաբերել ընտրությունների ժամանակ:

Հասարակական կարծիքի վերջերս անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ գալիք ընտրություններին հանրապետականները կարող են լուրջ հաջողությունների հասնել:

Ամերիկյան ռադիոկայաններից մեկին երեքշաբթի օրը տված հարցազրույցում նախագահ Օբաման ասել է, որ նոյեմբեր ամսին կայանալիք երկրորդ ընտրությունները դեմոկրատները կհաղթեն այն դեպքում, եթե կարողանան ապահովել ընտրողների նույն մասնակցությունը, որի շնորհիվ 2008 թվականին նա հաղթանակ է տարել` զբաղեցնելով Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը:

Սպասվում է, որ նախագահը նույն ուղերձը կկրկնի «Կազմակերպել հանուն Ամերիկայի» ցանցի մասնակիցների հետ չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ:

«Գելափ» հետազոտական կազմակերպության հասարակական կարծիքի հարցման համաձայն, հանրապետականները դեռևս հնարավորություն ունեն իրենց վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ դեռևս մեծամասնություն են կազմում դեմոկրատները: Սենատում մեծամասնության հասնելու համար հանրապետականներին անհրաժեշտ է ստանալ հավելյալ 10 տեղ:

Հանրապետականների հաղթանակի հավանականությունը ավելի մեծ է դարձել «Թեյի կուսակցություն» շարժման շնորհիվ, որը պահանջում է ավելի փոքր ծավալներով կառավարություն ցածր հարկեր:

XS
SM
MD
LG