ԱՄՆ-ը, ինչպես նաև Թուրքիան սկսել են էվակուացնել իրենց քաղաքացիներին Եգիպտոսից, որտեղ արդեն վեցերորդ օրն է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը։
Այս մասին հայտարարությամբ հանդես են եկել Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանությունը և Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը ուշադիր հետևում է Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումներին։
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը շաբաթ օրը քննադատել է բողոքի ցույցերը Եգիպտոսում և իր աջակցությունը հայտնել նախագահ Հոսնի Մուբարաքին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ է արել Եգիպտոսի իշխանություններին կատարել ժողովրդի «արդարացի պահանջները» և զերծ մնալ բռնություններից։