Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի մասնագետները բռնությունների մեջ մեղադրում են Սիրիայի կառավարությանն ու զինյալներին


ՄԱԿ-ի մի խումբ մասնագետների կողմից հրապարակված զեկույցի համաձայն, այս տարվա մարտ ամսից մարդու իրավունքների լուրջ խախտումներ են իրականացնել ինչպես Սիրիայի կառավարությունը, այնպես էր երկրում գործող զինված ապստամբները:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, մարդու իրավունքների խախտումների հիմնական մասն իրականացվել է Սիրիայի բանակի և անվտանգության ուժերի կողմից, սակայն, ըստ մասնագետների, նման գործողությունների կատարելու համար պատասխանատվության մի մասն ընկնում է նաև ընդդիմության ուժերի վրա:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովը ստեղծվել է անցյալ տարի՝ հետաքննելու այլախոհների դեմ Սիրիայի կառավարության կողմից բռնություններ գործադրելուց հետո երկրում ծավալված խռովությունները:

Հանձնաժողովի զեկույցի համաձայն, կառավարական ուժերի կողմից մարդու իրավունքների հիմնական մասը կատարվել է դասալքության դիմած զինծառայողների և «հակակառավարական զինված խմբավորումների կողմնակիցը համարվող անձանց» որոնման գործողությունների ընթացքում: Մասնագետների համաձայն, կառավարական ստորաբաժանումները մահացու ուժ են գործադրել Հոմս, Հալեպ, Համա և Դամասկոս, ինչպես նաև երկրի այլ շրջաններում:

Զեկույցում նշվել է նաև, որ հակակառավարական խմբավորումներն իրենց հերթին իրականացրել են կառավարական ուժերի ծառայողների, ինչպես նաև կառավարությանը սատարելու մեջ մեղադրված անձանց սպանությունները:

XS
SM
MD
LG