Բաքվում կայացել է Ադրբեջան պաշտոնական այցով այսօր ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեռ մառ դեմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս այցը Թուրքիայի վարչապետի առաջին այցն է Ադրբեջան` անցյալ ամիս կայացած համընդհանուր ընտրություններից հետո:
Ադրբեջանական «Տրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարբեր ոլորտներում ստեղծված բարեկամական հարաբերությունները զարգանում են, և վստահություն են հայտնել, որ երկու պետությունների միջև հարաբերությունների նման զարգացումն ապագայում կշարունակվի և կամրապնդվի:
Թուրքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Ադրբեջան կատարած այցից առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար:
«Միաժամանակ, մտադիր ենք շարունակել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը», - Բաքու կատարվելիք իր այցից առաջ նշել է Թուրքիայի վարչապետը: