Թուրքիայում 2007 թվականին երեք քրիստոնյաների, այդ թվում Գերմանիայի մեկ քաղաքացու սպանության հետաքննության շրջանակներում կալանավորվել են ծառայություն անցնող հինգ սպաներ և քաղաքացիական երկու անձինք։
«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, սպաները կալանավորվել են երկուշաբթի օրը, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է ներկայացվելու նրանց։
Մալաթիայում Աստվածաշունչ հրատարակող տպարանում քրիստոնյաների սպանության համար նախկինում ձերբակալվել և մարդասպանության մեղադրանքով դատապարտվել է հինգ մարդ։
Թուրքիայում կառավարության դեմ դավադրության փորձ կատարելու մեղադրանքներով դատարանի առջև կանգնել են հարյուրավոր մարդիկ, ներառյալ այս երկրի զինված ուժերի բազմաթիվ սպաներ։