Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Իսրայելը վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքում՝ միջուկային զենք ունենալու պատճառով:
Այս հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարվող իր այցի ընթացքում:
Էրդողանը չի բացատրել, թե ինչու է ինքը նման հայտարարությամբ հանդես եկել Իսրայելի հասցեին:
Իսրայելը երբևէ ոչ հաստատել է, ոչ էլ հերքել միջուկային զենքի առկայությունը:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վատթարացել են՝ դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի նավերից մեկի վրա Իսրայելի հատուկ ուժերի կողմից իրականացված՝ զոհերի պատճառ դարձած հարձակման հանգամանքի պատճառով: