Թուրքիայի իշխանությունները զայրույթով են արձագանքել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հաստատմանը:
Թուրքիան հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին և արգելել է ֆրանսիական նավատորմին մուտք գործել Թուրքիայի տարածքային ջրեր:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ֆրանսիայի ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքի օգտագործման հնարավորության նկատմամբ. Ֆրանսիայի ռազմական օդանավերին արգելվել է մուտք գործել Թուրքիայի օդային տարածք:
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին ազգությամբ հայ Ֆրանսիայի հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջներին տեղի տալու մեջ:
Էրդողանի համաձայն, հնարավոր է, որ Թուրքիան սահմանի նաև լրացուցիչ այլ պատժամիջոցներ:
Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Թուրքիայի արձագանքով: Արտգործնախարար Ալեն Ժյուպեն Ֆրանսիան և Թուրքիան ռազմավարական գործընկերների է անվանել, քանի որ երկու պետությունն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: