Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի և Իրաքի միջև սահմանամերձ շրջանում


Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի և Իրաքի միջև սահմանամերձ շրջանում
Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի և Իրաքի միջև սահմանամերձ շրջանում

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Իրաքի հետ սահմանի մոտակայքում ենթադրաբար քուրդ ապստամբների դեմ ուղղված ռազմական ավիացիայի հարձակումներ իրականացնելու մասին, սակայն չեն հաստատել տեղի իշխանությունների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն օդային հարձակման պատճառով զոհվել է քաղաքացիական 35 անձ:

Սիրնակ նահանգի պաշտոնատար անձանց համաձայն, Թուրքիայի օդուժի հարձակման զոհերը ենթադրաբար զբաղվել են Իրաքի հյուսիսից դեպի Թուրքիա ապրանքների մաքսանենգությամբ և սխալմամբ ընդունվել Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների տեղը:

Թուրքիայի զինված ուժերի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս տարածքում հայտնաբերվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության մի խումբ ապստամբներ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արդեն մոտ 20 տարի պայքարում է Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար: Այս պայքարի զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Թուրքիայի, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

XS
SM
MD
LG