Մատչելի հղումներ

«Զինված ուժերը շարունակում են Հոմս քաղաքի գրոհը»


«Զինված ուժերը շարունակում են Հոմս քաղաքի գրոհը»
«Զինված ուժերը շարունակում են Հոմս քաղաքի գրոհը»

Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ստորաբաժանումները, շարունակելով Հոմս քաղաքի արդեն մի քանի ամիս տևող գրոհը, սպանել են քաղաքացիական բազմաթիվ անձանց:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը շարունակվող գրոհի պատճառով ուժեղ վնասվածքներ են հասցվել քաղաքի բազմաթիվ շինություններին:

Սիրիայում զոհերի և տուժածների մասին լուրերը հնարավոր չէ հաստատել, քանի որ իշխանություններն արգելել են երկրում լրատվական անկախ մարմինների գործունեությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է գտնի ճգնաժամի կարգավորման ուղիները՝ համազգային երկխոսության անցկացման միջոցով, և որ միջազգային հանրությունը չի կարող կանխորոշել նման երկխոսության արդյունքները:

Արտգործնախարար Լավրովի հետ երեքշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, թե ցանկանում է, որ երկրի ընդդիմության հետ բանակցությունները գլխավորի երկրի փոխնախագահը:

Արաբական պետությունների լիգայի և Ռուսաստանի կողմից Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների անցկացումը կազմակերպելուն ուղղված ջանքերը մերժել են Ասադի կողմից արդեն 11 ամիս շարունակվող ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնությունների գործադրմամբ զայրացած ընդդիմադիր խմբերը:

XS
SM
MD
LG