Մատչելի հղումներ

Սիրիայի հարցով բանակցություններ՝ Ստամբուլում



Արեւմտյան ու արաբական ավելի քան 7Օ երկրների ներկայացուցիչներ, հավաքվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բանակցություններ են անցկացնում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանն է՛լ ավելի մեկուսացնելու ծրագրի շուրջ՝ միաժամանակ հորդորելով այս երկրի ընդդիմությանը միավորվել ու ներկայացնել Ասադի բռնատիրության դեմ ժողովրդավարական ուղի։

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հորդորեց Ասադի ուժերին դադարեցնել քաղաքացիական անձանց դեմ իրականացվող գործողությունները, կամ կանգնել ՝՝լուրջ հետեւանքների առջեւ՛՛։
Նա, սակայն, միեւնույն ժամանակ ընդունեց, որ բռնությունները դադարեցնելուն ուղղված ՄԱԿ-ի ջանքերը տապալվում են, քանի Ասադն անտեսում է Արաբական լիգայի դեսպանորդ Քոֆի Անանի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը հարգելու մասին իր իսկ կողմից տրված խոստումները։

Քլինթընը հայտարարեց, որ Վաշինգտոնն առաջարկում է եւս 12 միլիոն դոլար՝ մարդասիրական նպատակների եւ կառավարական ուժերի դեմ գործողություններ իրականացնելու գործում Սիրիայի ընդդիմությանը հաղորդակցության միջոցներ տրամադրելու համար։

XS
SM
MD
LG