Սիրայում ընդդիմության կողմ անցած զինծառայողները հարձակում են գործել երկրի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմակայաններից մեկի ուղղությամբ:
Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի Հարասթա արվարձանում գտնվող ռազմաօդային հետախուզության շենքերի համալիրի ուղղությամբ չորեքշաբթի վաղ առավոտյան իրականացված հարձակման ընթացքում ապստամբների «Ազատ Սիրիայի բանակը» հրթիռներ և գնդացիրներ է օգտագործել :
Անկախ մարմինների կողմից չի տրամադրվել այս հարձակման հաստատման մասին որևէ լուր:
Գերմանիայից իր գործողությունն իրականացնող «Սիրիայի տեղական համակարգման հանձնաժողովի» խոսնակ Հոզան Իբրահիմը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ «Ազատ Սիրիայի բանակը» հիմնադրել է ժամանակավոր ռազմական խորհուրդ, որի նպատակն է՝ նպաստել Սիրիայի անվտանգության ուժերի թուլացման: Իբրահիմի համաձայն, այս խորհրդի ստեղծման մասին հայտարարությամբ ապստամբները հանդես են եկել երեքշաբթի ուշ երեկոյան:
Սիրիայի նախագահը գնալով հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ: Արաբական պետությունների և Թուրքիայի արտգործնախարարները չորեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել Մորոկոյում՝ Սիրիայի դեմ բռնությունները վերջ տալուն չհամաձայնվելու պատճառով պատժամիջոցների կիրառումը քննարկելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այս հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «Սիրիայի կառավարությունը թանկ գին կվճարի իր գործողությունների համար»:
Սիրիան բոյկոտել է այս հանդիպմանն իր մասնակցությունը: