Մատչելի հղումներ

Սիրիան նախազգուշացնում է աշխարհին չճանաչել երկրի ընդդիմադիր խորհրդին


Սիրիան նախազգուշացնում է աշխարհին չճանաչել երկրի ընդդիմադիր խորհրդին
Սիրիան նախազգուշացնում է աշխարհին չճանաչել երկրի ընդդիմադիր խորհրդին

Սիրիայի արտաքին գործերի նախարարը միջազգային համայնքին նախազգուշացրել է չճանաչել այստեղ հաստատված ընդդիմության խորհուրդը։

Ուալիդ ալ-Մոալլեմը կիրակի օրն ասել է, թե Դամասկոսը ՝՝խիստ քայլերի կդիմի՛՛ ընդդեմ այն երկրների, որոնք ճանաչեն Սիրիայի ազգային խորհուրդը։ Նրա խոսքերով, ընդդիմադիր այս խմբավորումն անօրինական կառույց է Սիրիայում։

Սիրիայի ընդդիմության տասնյակ ղեկավարներ Ստոկհոլմում շաբաթ օրն անցկացրին մի հանդիպում՝ քննարկելով այս երկրու բարեփոխումներ անցկացնելու ռազմավարական հարցեր։


Իսկ Սիրիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ուժերը կրակ են բացել քուրդ ընդդիմադիր գործիչ Մաշաալ Թամոյի հուղարկավորման արարողության մասնակիցների վրա, սպանելով թափորի մասնակից 5 անդամների։ 5Օ հազարանոց ամբոխը, որը հավաքվել էր վերջին հրաժեշտը տալու անհայտ զինյալների կողմից սպանված ընդդիմադիր գործչին, վանկարկում էին հակակառավարական կոչեր՝ պահանջելով նախագահ Բաշիր ալ-Ասսադի հրաժարականը։


Այս երկրում 7 ամիս առաջ սկսված հակակառավարական ապստամբության ընթացքում սպանվել է 2 9ՕՕ մարդ։

XS
SM
MD
LG