Մատչելի հղումներ

Ռուսաստանի նախագահը այցելել է Լեհաստան


Ռուսաստանի նախագահը այցելել է Լեհաստան
Ռուսաստանի նախագահը այցելել է Լեհաստան

Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնարկել է Լեհաստան կատարվող երկօրյա այցը, որը նպատակ ունի բարելավելու երկու պետությունների միջև երկար ժամանակ լարված հարաբերությունները:

Մեդվեդևի հետ միասին Վարշավա է ժամանել գործարարների պատվիրակություն:

Սպասվում է, որ Դմիտրի Մեդվեդևի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի միջև մեկնարկած բանակցությունների արդյունքում ստորագրվելու են մի շարք գործարքներ առևտրի, էներգետիկայի և ներդրումների բնագավառում:

Երկու պետությունների կառավարությունները ստորագրելու են նաև պայմանագիր Բալթիկ ծովի աղտոտման դեմ պայքարի մասին:

Մոսկվայի և Վարշավայի միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ լարված էին մնում ` պատմական տարաձայնությունների և անվստահության պատճառով:

Երկուշաբթի օրը հրապարակած հարցազրույցում Ռուսաստանի նախագահը նշել է, որ «պետք է առանձնացնել պատմությունը ներկայից»:

XS
SM
MD
LG