Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատն ուրբաթ օրը առաջին անգամ պաշտոնապես մեղադրել է խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին` 1940 թվականին Կատինում լեհ 20 հազար սպաների և Լեհաստանի այլ քաղաքացիների սպանելու մեջ:
Լեհաստանը ողջունել է այդ հայտարարությունը` անվանելով այն «դրական քայլ»` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից դեկտեմբեր ամսվա սկզբին Լեհաստան կատարվելիք այցի նախօրեին:
Չնայած հետխորհրդային Ռուսաստանն ընդունել է, որ սպանությունները կատարվել էին Ստալինի գաղտնի ոստիկանության կողմից, ուրբաթ օրն անցկացված քվեարկությամբ Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվել է խորհրդային քարոզչությամբ ձևավորված պատկերից, ըստ որի զանգվածային սպանություններն իրականացվել էին ֆաշիստների կողմից:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը դեմ է հանդես եկել այս հայտարարությանը: