Ռուսաստանի ճանաչված լրագրողներից մեկը կոմայի մեջ է հայտնվել երկու անհայտի կողմից ծեծի ենթարկվելուց հետո, որի հետևանքով լրագրողին հասցվել են բազմաթիվ ծանր վնասվածքներ։
Ռուսական «Կոմերսանտ» ազատական օրաթերթի լրագրող Օլեգ Կաշինը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ գանգոսկրի և երկու ոտքերի կոտրվածքների պատճառով նա որոշ ժամանակ մնալու է արհեստական կոմայում։
Օրաթերթի խմբագիր Միխայիլ Միխայլինը Կաշինի վրա կատարված հարձակումները կապում է նրա մասնագիտական գործունեության հետ։ Դրա մասին են վկայում նաև լրագրողի մատների կոտրվածքները։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է երկրի գլխավոր դատախազին և ներքին գործերի նախարարին վերահսկողության տակ վերցնել հարձակման հետաքննությունը։