Ռուսաստանի դատարաններից մեկը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել Միխայիլ Բեկետովին զրպարտության համար 160 դոլարի չափով տուգանելու մասին:
Դատարանի որոշումը կայացվել է Բեկետովին դաժան ծեծի ենթարկելուց գրեթե երկու տարի անց:
2007 թվականին Բեկետովը տեղական բնակավայրի ղեկավարին մեղադրել էր իր մեքենան պայթեցնելու գործում ներգրավված լինելու մեջ: Դրանից մեկ տարի անց նա ենթարկվել է դաժան ծեծի, ինչի հետևանքով ստացված ուղեղի վնասվածքի պատճառով հայտնվել է հաշմանդամի սայլակում և գրեթե կորցրել խոսելու ունակությունը:
Բեկետովը նյութ էր հրապարակել Խիմկիի արգելանոցի միջով ճանապարհ կառուցելու վիճահարույց ծրագրերի մասին: Նույն թեման լուսաբանվել էր «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի կողմից: Կաշինը դաժան ծեծի էր ենթարկվել անցյալ շաբաթ օրը:
Բեկետովի իրավապաշտպանն ասել է, որ նա բողոքարկելու է դատարանի որոշումը: