Մատչելի հղումներ

Ռուսաստանը կանխավճարը վերադարձնելու է Իրանին


Ռուսաստանը կանխավճարը վերադարձնելու է Իրանին
Ռուսաստանը կանխավճարը վերադարձնելու է Իրանին

Ռուսաստանի պաշտոնյաները հայտնել են, որ երկիրը նախատեսում է Իրանին վերադարձնել կանխավճարը` Ռուսաստանի կողմից օդային պաշտպանության հրթիռային համակարգերի վաճառքի գործարքը դադարեցնելու պատճառով:

«Ռուսական տեխնոլոգիաներ» պետական ձեռնարկության ղեկավար Սերգեյ Չեմեզովը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ Ռուսաստանը նախատեսում է վերադարձնել կանխավճարը, որը Իրանը կատարել է զենքի մատակարարման մասին պայմանագրի համաձայն:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 միլիոն դոլար:

Անցյալ ամիս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը արգելել էր «Ս-300» հրթիռային համակարգերի վաճառքը Իրանին` հետևելով ՄԱԿ-ի կողմից այս զինատեսակի վաճառքը արգելող պատժամիջոցների պահանջներին:

Նախագահ Մեդվեդևը արգելել էր նաև տանկերի, նավերի և օդանավերի վաճառքը Իրանին:

XS
SM
MD
LG