Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը քննադատության է ենթարկել Ռուսաստանին` Թեհրանի հետ հակահրթիռային պաշտպանական համակարգի վերաբերյալ գործարքը դադարեցնելու համար:
Ահմադինեջադը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի սեպտեմբեր ամսին գործարքը միակողմանի կարգով դադարեցնելով` Ռուսաստանը «սատանային» է ենթարկվել:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն արգելել է Իրանին «Ս-300» մակնիշի հրթիռային համակարգի վաճառքը` ենթարկվելով ՄԱԿ-ի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:
Ռուսաստանը հոկտեմբեր ամսին հայտարարել է, որ արդեն մուծված կանխավճարի դիմաց փոխհատուցելու է Իրանին: