Ռուսաստանում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով, ընտրողները ծանր հարված են հասցրել վարչապետ Վլադիմիր Պուտինի կառավարող կուսակցությանը։ Միացյալ Ռուսաստան կուսակցությունը նույն նախնական տվյալներով, գուցե չստանա ձայների նույնիսկ առնվազն 5Օ տոկոսը։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, թե նույնիսկ այդ տվյալներում կան մեծ անճշտություններ եւ բողոքում քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների դեմ:
Չնայած սպասվում է, որ մարտ ամսին անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակ Պուտինը կընտրվի երկրի նախագահ, վերլուծաբաններից շատերն են ասում, թե խորհրդարանական այս ընտրությունների նման արդյունքը կարող է մեծապես կրճատել նրա հեղինակությունը։
Ինչպես ազատական ընդդիմության ղեկավարներից Վլադիմիր Ռիժկովն է ասում, ՝՝Այս ընտրություններն աննախադեպ էին, քանի որ անց էին կացվում Պուտինի, նախագահ Մեդվեդեւի եւ կառավարող կուսակցության հեղինակության անկման պայմաններում։
Սպասվում է, որ մարտ ամսվա նախագահական ընտրությունները կվերածվեն քաղաքական մեծ ճգնաժամի՛՛ ասել է Ռիժկովը՝ կանխատեսելով նոր հիասթափություն եւ բողոքի նոր ալիք ընդդեմ Միացյալ Ռուասաստանի։